ԱՊԼ-ն Սիրիայի կառավարության դեմ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել
02/09/2013 20:50

ԱՊԼ-ն Սիրիայի կառավարության դեմ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել

Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների ԱԳ նախարարները միջազգային հանրությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ, որը, ըստ նրանց, քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ:

Reutres գործակալությունը հայտնում է, որ Կահիրեում հանդիպման վերջնական բանաձևում նախարարները ՄԱԿ-ին և միջազգային այլ կառուցյներին կոչ էին արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «հանցագործների և սիրիական վարչակարգի դեմ, որոնք պատասախանատու են հանցանքների համար»: Նախարարները գտնում են, որ քիմիական հարձակման մեղավորները պետք է կանգնեն դատարանի առջև՝ «ռազմական հանցագործություններ» իրականացնելու մեղադրանքով:

ԱՊԼ-ն նաև խոստացել է «ցանկացած տեսակի օգնություն» ցուցաբերել սիրիացի ժողովրդին՝  պաշտպանվելու համար: Բանաձևի դեմ են քվերակել Լիբանանը, Իրաքը և Ալժիրը:
 

ԱՊԼ-ն Սիրիայի կառավարության դեմ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել