.jpg)
Եկատերենբուրգում ձերբակալվել է Դեդ Հասանի զարմիկը և նրա կլանը (Տեսանյութ)
Ռուսաստանի Եկատերենբուրգ քաղաքի իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել Դեդ Հասանի զարմիկին` Տիմուր Սվերդլովսկուն և նրա կլանի անդամներին:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` «7 բանալիներ» սրճարանում հավաքվել էին հանցավոր խմբավորման 50-ից ավելի անդամներ:
Իրավապահները նշել են, որ քրեական հեղինակությունները քաղաք էին ժամանել Սվերդլովսկի, Տյումենի, Չելյաբինսկի մարզերից:
Անձնական զննությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 ատրճանակ, մի քանի մահակներ և դանակներ:
Բոլոր ձերբակալվածների տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:
Նշենք, որ Դեդ Հասանի զարմիկ, «օրենքով գող» Տիմուր Միրզոևը քրեական աշխարհում հայտնի է Տիմուր Սվերդլովսկի մականունով և մեծ հեղինակություն է վայելում:
Տիմուր Միրզոևը ծնվել է Թբիլիսում և ունի 4 դատվածություն` գողության, խուլիգանության, զենքերի և թմրանյութերի պահպանման համար:
Ընդհանուր առմամբ, Տիմուրը բանտում անցկացրել է 13 տարի և տառապում է տուբերկուլյոզով: