.jpg)
Նախկին ԱԳ փոխնախարար. Հայաստանն ադեկվատ չէր սիրիահայերին օգնելու հարցում
Եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսի Սիրիայում, ապա սիրիահայ համայնքին սպասվում է «բարդուղիմեոսյան գիշեր». Հայաստանն ադեկվատ չգտնվեց սիրիահայերին աջակցելու հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը.
«Սիրիային հարվածելու որոշումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ՄԱԿ-ի հանձնախմբի ուսումնասիրության արդյունքներով՝ օգտագործվել է քիմիական զենք, թե՝ ոչ և երկրորդ՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ։ Կարծում եմ Կոնգրեսը սեպտեմբերի 9-ին կտա իր համաձայնությունը»,- ասաց Արման Նավասարդյանը:
ԱԳ նախկին փոխնախարարը նշեց նաև, որ եթե Օբաման այսքան ելույթներից հետո չհարվածի Սիրիային, ապա ամբողջ աշխարհում կկորցնի իր հեղինակությունը.
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարվածն օդային կլինի: Հակառակ դեպքում, եթե լինի ցամաքային գործողություն, Մերձավոր Արևելքում «մեծ հրդեհ» կսկսվի»,- ասաց Արման Նավասարդյանը: