«Հայէկոնոմբանկը» նոր պրոդուկտ է պատրաստում հայրենադարձների համար
04/09/2013 18:01

«Հայէկոնոմբանկը» նոր պրոդուկտ է պատրաստում հայրենադարձների համար

Հայէկոնմբանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է նոր բանկային պրոդուկտի ներդրում, որի նպատակն է նպաստել հայրենադարձությանը: Այս մասին գրում է banks.am-ը: 

Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ բանկի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում արտագաղթի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:

Այս կապակցությամբ Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ իր մեկնաբանություններում նշել է, որ բանկի ղեկավարությունը քննարկում է այնպիսի բանկային մեխանիզմի ներդրման հնարավորություն, որը կնպաստի հայրենադարձությանը: Էությամբ այս նախաձեռնությունն իր նախադեպը չունի Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում:

Բանկային այդ պրոդուկտի մասին Հայէկոնոմբանկի տնօրենների խորհրդի նախագահն առաջիկայում ավելի մանրամասն կպատմի հարցազրույցի շրջանակներում:

Նշենք նաև, որ մոտ ապագայում բանկը նախատեսում է թողարկել պլաստիկ քարտեր, որոնց եկամտի մի մասը կուղղվի բարեգործական նպատակների: 

«Հայէկոնոմբանկը» նոր պրոդուկտ է պատրաստում հայրենադարձների համար