Բակո Սահակյանը մասնակցել է «Դենտեքս Դենտալ Գրուպ» կենտրոնի բացմանը
04/09/2013 16:44

Բակո Սահակյանը մասնակցել է «Դենտեքս Դենտալ Գրուպ» կենտրոնի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է Ստեփանակերտում «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական նման հաստատության առկայությունը մայրաքաղաքում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր հանրապետությունում ատամնաբուժության զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: