«Վարդենիս-Մարտակերտ մայրուղին պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին»
04/09/2013 19:16

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղին պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը կարևորել է մայրուղու դերակատարությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղին պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին»