.jpg)
Նալբանդյանը մեկնո՞ւմ է Բրյուսել
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանի` արտասահման կատարելիք այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները, ըստ որոնց, ԱԳ նախարարը շտապ մեկնում է Բրյուսել, ասաց Է. Նալբանդյանի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ որոշ հրապարակումներ` ԱԳ նախարարը մեկնում է Բրյուսել` եվրոապական կառույցներին Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման մասին պարզաբանումներ տալու համար:
Դիտարկմանը, թե նախարարի այցի հետ կապված հրապարակումներում կոնկրետ մատնանշվում է սեպտեմբերի 4-5, Տ. Բալայանը ևս մեկ անգամ կրկնեց, թե պատշաճ ժամկետում տեղեկատվություն կտրամադրվի: