Reuters. Էրդողանը պարծենկոտ և դաժան բնավորություն ունի
04/09/2013 20:51

Reuters. Էրդողանը պարծենկոտ և դաժան բնավորություն ունի

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ում մեղադրում էին հունիսին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բռնապետական կարգեր հաստատելու մեջ, քայլեր է ձեռնարկում նախագահ դառնալու ուղղությամբ: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:

«Էրդողանի նման քայլերի պատճառը` երկու քաղաքական գործիչների հրապարակային աջակցություն էր նրա` նախագահի պաշտոնին զբաղեցնելու կապակցությամբ:

Ընտրությունները տեղի են ունենալու 2014-ին և փաստորեն մեկ տարի առաջ արդեն սկսվել են շահարկումները, թե ինչ պաշտոններ են զբաղեցնելու Էրդողանը և գործող նախագահ Աբդուլահ Գյուլը:

Թե՛ Գյուլը, թե՛ Էրդողանը «Արդարություն և Զարգացում» կուսակցության անդամներն են, սակայն նրանց հարաբերությունները լարվեցին անցյալ տարվանից:

Գյուլը, ով ըստ հարցումների, կարծես ամենահայտնի նախագահի թեկնածուն է, կարող է երկրորդ ժամեկտով պաշտոնավարել, սակայն նա դեռ հրապարակայնորեն որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Ի հակադրություն Գյուլի ավելի ժամանակակից և մեղմ բնավորությանը, Էրդողանը պարծենկոտ և դաժան բնավորություն ունի:

Չնայած Էրդողանի և Գյուլի միջև որևէ բաց առճակատում չի նկատվում, սակայն երկուսի միջև տարբերություններն ակնհայտ են:

Վերջերս նրանց միջև տարբերությունն ավելի ակնհայտ է դարձել: Էրդողանը հունիսին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ հրամայել էր ցրել ցուցարարներին, իսկ Գյուլը հաշտվողական կեցվածք էր ընդունել և երկխոսության կոչերով էր հանդես եկել»,-գրում է պարբերականը:
 

Reuters. Էրդողանը պարծենկոտ և դաժան բնավորություն ունի