.jpg)
ԵՄ․ Պարզաբանում ստանալուց հետո միայն կգնահատենք Հայաստանի քայլը
Եվրամիությունը Հայաստանից «պարզաբանում» է պահանջում՝ Ռուսաստանի կողմից առաջնորդվող Մաքսային միությանը միանալու` ՀՀ Նախագահի որոշման հետ կապված։
Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթին Էշթոնի խոսնակ Մայա Կոսյանչիչն ասել է, որ հայկական կողմից ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալուց հետո միայն կկարողանան գնահատել հետևանքները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«ԵՄ-ն հավատարիմ է Արևելյան գործընկերության օրակարգին և հուսով ենք, որ այդպես է նաև մեր գործընկերների մոտեցումը»,-ասել է խոսնակը։
Սպասվում է, որ ԵՄ-ն Հայաստանի անակնկալ քայլի մասին հայտարարություն կանի այսօր։
Նախորդող հրապարակում՝ Նալբանդյանը մեկնո՞ւմ է Բրյուսել