.jpg)
Թուրքիայում «օրենքով գող» է կարգվել Եվգենի Անտիպովը`Անտիպը
Թուրքիայում «օրենքով գող» է կարգվել Նովոսիբիրսկի բնակիչ Եվգենի Անտիպովը, ով քրեական շրջանակներում հայտնի է Անտիպ մականունով:
Անտիպին «օրենքով գող» կարգելուն իրենց համաձայնությունն էին տվել «օրենքով գողեր» Կոստյա Գիզյան, Կոստիլը, Օլեգ Մուխան և Վովա Զյուզյան:
Անտիպը իր «թագադրությանը» անձամբ չի մասնակցել, քանի որ գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ և նրան «օրենքով գող» են կարգել հեռակա կարգով:
Ծնունդով ՌԴ-ի Բարիշև քաղաքից Անտիպովը վաղը կդառնա 42 տարեկան: Նա 1990-ական թթ.-ի սկզբից դատապարտվել է դրամաշորթության համար և կալանավայրում նոր հոդվածով է դատապարտվել`բանտարկյալներին ծեծելու համար:
Կալանավայրում նրա պահվածքը հավանում է «օրենքով գող» Օլեգ Մուխամետշինը, ում հետ նա պատիժն է կրել Նովոսիբիրսկի մարզում:
Անտիպին «օրենքով գող» կարգելով քրեական աշխարհի «սլավոնական» թևը լրացնել է այն բացը, որ գոյություն ուներ Նովոսիբիսրկում, երբ «օրենքով գողի» թագից զրկվել էր տեղի գող Սերգեյ Կլեմենտևը` Կլիմը: