«Ուկրաինան հասարակաց տուն չէ». Femen-ը` Վենետիկի կինոփառատոնում
04/09/2013 19:30

«Ուկրաինան հասարակաց տուն չէ». Femen-ը` Վենետիկի կինոփառատոնում

Femen-ի ակտիվիստներն այսօր մեկնել են Իտալիա` Վենետիկի 70-րդ կինոփառատոնին շարժման մասին պատմող վավերագրական ֆիլմը ներկայացնելու: Femen-ի մասին պատմող «Ուկրաինան հասարակաց տուն չէ» ֆիլմի ռեժիսորը ավստրալացի Քիթի Գրինն է: Ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի ոչ մրցութային ֆիլմերի ցանկում:

Ֆիլմը պատմում է շարժման ակտիվիստներից մի քանիսի կյանքի ու նրանց անցկացրած ակցիաների մասին: Ֆիլմի հերոսներից մեկն էլ խմբի քաղաքագետ Վիկտոր Սվյատսկին է, ով համաձայն ֆիմի, խմբի ստեղծողն ու գաղափարական առաջնորդն է, հայտնում է ria.ru-ն:

«Ուկրաինան հասարակաց տուն չէ». Femen-ը` Վենետիկի կինոփառատոնում