.jpg)
Ֆրանսիա. Սիրիայում ռազմական գործողությունը կփոխի ուժերի հավասարակշռությունը
Սիրիայում ռազմական գործողությունները կփոխեն ուժերի հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորեն Ֆաբիուսը:
«Եթե դուք ուզում եք քաղաքական լուծում, պետք է տեղից շարժվել: Եթե որևէ պատժամիջոց չլինի, Բաշար Ասադը հայտարարելու է, թե դա հիանալի է, ես կշարունակեմ այն, ինչ անում եմ»,- France Info ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ֆաբիուսը:
Նրա խոսքով՝ Սիրիայի հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ:
«Մենք ռուսների հետ քննարկելու ենք դա, քանի որ նրանք տարածաշրջանում կարևոր դերակարատում ունեն: Մինչ այժմ նրանք ամեն ինչ արգելափակում էին: Եթե որևէ առաջընթաց լինի, շատ լավ կլինի»,- ավելացրել է Ֆաբիուսը՝ անդրադառնալով նաև ԱՄՆ կոնգրեսի որոշման կարևորությանը:
«Եթե ԱՄՆ-ն հետ կանգնի, ինչը, ըստ իս, տեղի չի ունենա, սակայն ամեն ինչ հնարավոր է, ապա նմանատիպ գործողություններն անհնար կլինեն, և մենք ստիպված կլինենք սիրիական հարցը լուծել այլ կերպ»,- ասել է նա: