.jpg)
Չհրաժարվել Եվրոպայից` շահել Եվրասիական միությունից
Նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշման մասին:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, որի բաղադրիչն է Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, բանակցություններ է վարում: Ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է նախաստորագրել այս տարի նոյեմբերին` Վիլնյուսում:
Հավելենք նաև, որ վերջին շրջանում Հայաստանում ակտիվ քննարկվում էր` ԵՄ, թե Եվրազէս ինտեգրման խնդիրը. Կարծիքները բաժանվում էին:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այն կարծիքին է, որ Հայաստանը նոյեմբերին կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միության միանալու գործընթացներին դեռևս ժամանակ ու գործընթացներ կան. ԵՄ-ն ըմբռնումով կմոտենա Հայաստանի որոշմանը:
Նա գտնում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է որոշակի տնտեսական խնդիրներ լուծի, նախ պետք է Հայ-ռուսական միջկառավարական շփումների շրջանակում պայմանագրերով ֆիքսվի Հայաստանից որոշակի ապրանքներ գնելու քվոտաների մասին, նաև Հայաստանը պետք է խթանի արտահանումը ՌԴ: Փոխադարձ առևտուրը վերջին տարիներին մեծ դինամիկա չի գրանցում:
Տնտեսագետն այն կարծքին է, որ պետությունը պետք է աջակցի արտահանողներին, ոչ թե թողնի նրանք ինքնուրույն շուկաներ և գործընկերներ գտնեն, գործեն միայնակ` առանց պետական աջակցության, նաև Եվրոպայի հետ շարունակել առևտուրը. Առևտրային առումով խնդրի փոփոխություն չի լինի:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Մաքսային միության միանալուն, ապա Գագիկ Մակարյանը կարծում է, որ այդ հայտարարությունը պետական անվտանգության և քաղաքական խնդիր լուծեց:
Եվրասիական միության շրջանակներում Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանի Դաշնությունն աշխատում են գերթե նույն ստանդրատներով, սակայն Հայաստանը մրցունակության առումով առավելություն ունի, իր ստանդարտները բարձրացրել է. այս ընթացում ենթակառուցվածքները զարգացել են, ապրանքների որակն է բարելավվել և այլն:
ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Հայաստանը 15 հազար նորմատիվներ ներդաշնակեցնելու խնդիր ունի, իսկ Եվրասիական տարածաշրջանում` ոչ. աշխատում ենք նույն ստանդարտներով:
Նաև այդ պրոցեսները պետք է շարունակվեն` տնտեսության մեջ անհրաժեշտ է օգտագործել իննովացիոն և ժամանակակից տեխնոլոգիաներ, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա «նիրհող, միջին որակի» տնտեսությու ունեցող երկիր:
«Մենք ակնհայտ զիջումների գնացինք, ընդառաջ գնացինք ՌԴ-ին՝ լինելու Եվրասիական միության անդամ: Փորձենք առավելապես օգտվել այդ իրավիճակից»,- ասաց նա` բանաձևելով Հայաստանի դիրքորոշումը` չհրաժարվել Եվրոպայից, նաև շեշտադրել արտահանման վրա, օգնել և միայնակ չթողնել արտահանողներին, ՌԴ-ից միջկառավարական օղակներով ստանալ քվոտաներ: Ահա այս պարագայում Հայաստանը Մաքսային միությունից կշահի, հակառակ դեպքում` մի բան էլ կկորցնի: