Հ. Ինջիղուլյանը տեղյակ է, որ հայրենիքում քրեական հետապնդման չի ենթարկվի
04/09/2013 22:29

Հ. Ինջիղուլյանը տեղյակ է, որ հայրենիքում քրեական հետապնդման չի ենթարկվի

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը արդեն տեղյակ է, որ հայրենիք վերադառնալու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդում չի լինի:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

«Մենք վերջապես կարողացանք Հակոբին հասցնել այն ինֆորմացիան, որ Հայաստան վերադառնալու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդում չի լինի. ինքը ազատ է իր ընտրության մեջ. ինքը գիտի, որ կարող է ազատ վերադառնալ հայրենիք»:

ՊՆ խոսնակը չնշեց, թե ինչ եղանակով են Հակոբին այդ տեղեկությունը փոխանցել, բայց խոստովանեց, որ դա մեծ ձեռքբերում է նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ օգոստոսի յոթի լույս ութի գիշերը հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, պատահմամբ հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր ադրբեջանական սահմանում: Այժմ մեր զինվորը ռազմագերի է Ադրբեջանում, ում գերությունից ազատվելու հարցում հանդես է գալիս ԿԽՄԿ-ն: 

Հ. Ինջիղուլյանը տեղյակ է, որ հայրենիքում քրեական հետապնդման չի ենթարկվի