.jpg)
Լոնդոնում կառուցված նոր երկնաքերը այրում է շրջակայքը (Տեսանյութ)
Լոնդոնի Սիթի թաղամասում կառուցված նոր երկնաքերը սկսել է այրել մերձակայքում գտնվող առարկաները:
Topnews.ru-ի փոխանցմամբ` երկնաքերը ճարտարապետները կառուցել են դեպի ներս կորություն ունեցող ապակիներից, ինչն էլ հանգեցրել է տարածքում կլիմայական փոփոխությունների:
Այդ շրջանում ջերմաստիճանը բարձրանում է մինչև Ցելսիուսի սանղակով 92 աստիճան:
Ապակիների կորությունը շենքը վերածում է հսկա խոշորացույցի, որն էլ արևի էներգիայի մեծ կուտակումներ է առաջացնում:
Երկնաքերից ուղղված ճառագայթներն ուղղակի հալեցնում են ավտոմեքենաները և շրջակա մյուս առարկաները:
Այս պահին ճարտարապետները աշխատում են շտկել այդ երևույթը: