.jpg)
Թշնամին կրակել է Մովսես գյուղի վրա. Քաղաքացիական մեքենա է վնասվել
Քիչ առաջ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանի Մովսես գյուղի ուղղությամբ ինտենսիվ կրակ է արձակել: Aysor.am-ի տեղեկություններով՝ անգամ քաղաքացիական մեքենա է վնասվել:
Հայկական կողմը պատասխան կրակ է արձակել, ինչի արդյունքում թշնամին լռել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը կորուստներ ունի:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը` նշելով, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: