Մի քանի խորհուրդ խնամված եղունգներ ունենալու համար
04/09/2013 19:48

Մի քանի խորհուրդ խնամված եղունգներ ունենալու համար

Խնամված եղունգները միշտ կոկիկ տեսք են հաղորդում կնոջը: Մի քանի խորհուրդ մաքուր ու գեղեցիկ եղունգներ ունենալու համար:

Առաջին
Վերցնում ենք 1 փաթեթ ժելատին, լուծում ջրում և ձեռքերը 15 րոպե պահում ստացված լուծույթի մեջ: Այնուհետ դրանք լվանում ենք տաք ջրով: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել շաբաթական 3-4 անգամ:

Երկրորդ
Աճի խթանման համար եղունգները շփում ենք զեյթունի ձեթով: Կարելի է նաև տաքացնել 80 գրամ զեյթունի ձեթ և ավելացնել ծովային աղ. ձեռքերը լուծույթի մեջ պահել 5 րոպե:

Երրորդ
Վերցնում ենք 2 թեյի գդալ ծովային աղ, լուծում տաք ջրի մեջ, ձեռքերը ստացված լուծույթում պահում 15 րոպե: Կրկնել տասը օր:

Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: 

Մի քանի խորհուրդ խնամված եղունգներ ունենալու համար