.jpg)
Թռչնաղբի արտադրությանը խոչընդոտո՞ւմ են
Գրանուլացված թռչնաղբը պետք է օգտագործել հողերի պարարտացման մեջ` բացառելով սելիտրայի օգտագործումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի Գյուղանետսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը ներկայացրեց իր նախագիծը՝ նշելով, որ տեղական հումքի վրա կարելի է զարգացնել օրգանական պարարտանյութի արտադրությունը:
Բանախոսը դժգոհեց, որ իրեն չեն աջակցում, դիմել է կառավարություն, սակայն մեծ արդյունք չկա, իսկ գյուղնախարարությունից պատասխանել են, որ գրանուլացված թռչնաղբի վերամշկման համար համապատասխան հումք չկա:
Ստեփան Խոյեցյանը շեշտեց, որ այսօր թռչնաղբը հում վիճակում օգտագործվում է հողերը պարարտացնելու համար, ինչն ապահով չէ, քանի որ դրա մեջ կան միկրոօրգանզիմներ, որոնք հիվանդությունների աղբյուր են և որոնք հետո անցնում են բուսամթերքին և մարդու օրգանիզմ:
Նա նաև փոխանցեց, որ հումքի և ֆիանանսների վերաբերյալ Գյուղնախարարությունը ոչ ստույգ տվյալներ է փոխանցել վարչապետին և արդեն մի քանի անգամ դիմելուց հետո, Ստեփան Խոյեցյանը դիմեց ՀՀ նախագահին` աշխատակազմի միջոցով նամակը վարչապետին փոխանցելու համար, քանի որ իր դիմումները վարչապետին չեն հասնում և մնում են անպատասխան, իսկ գրանուլացված պարարտանյութը էականորեն կթեթևացնի գյուղատնտեսության վիճակը, զարգացման դեպքում` կզրոյացնի սելրտրայի ներկրումը, հատկապես պետության կողմից սուբսիդավորումը, որը երեք մլրդ դրամ է նստում բյուջեի վրա: