Բրիտանացի պատգամավորները սկսել են ավելի հաճախ պոռնոկայքեր դիտել
04/09/2013 14:42

Բրիտանացի պատգամավորները սկսել են ավելի հաճախ պոռնոկայքեր դիտել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղադրված համակարգիչերից գրանցվել են պոռնոկայքերի հարյուր հազարավոր դիտումներ:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, 2012թ.-ի մայիսից մինչև 2013թ.-ի հուլիսը խորհրդարանում տեղադրված համակարգիչներից ֆիքսվել է մոտ 300.000 մուտք` պոռնոգրաֆիկ կայքեր:

Պոռնոկայքերի դիտման հնարավորություններ են ունեցել ոչ միայն խորհրդարանի շարքային աշխատակիցները, այլ նաև 2 պալատների պատգամավորները:

Նշվում է, որ հաճախելիության թվերի վրա կարող էր ազդել նաև այն հանգամանքը, որ պոռնոկայքերը անընդհատ թարմացվում են, իսկ դա համակարգչի կողմից ընկալվում է որպես նոր մուտք դեպի կայք:
 

Բրիտանացի պատգամավորները սկսել են ավելի հաճախ պոռնոկայքեր դիտել