Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը անդամակցեց ավտորիտար ռեժիմներով միությանը
05/09/2013 11:29

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը անդամակցեց ավտորիտար ռեժիմներով միությանը

«Մենք ունեցանք մի գործընթաց, որին չմասնակցեցին ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ հասարակությունը, որպեսզի կարողանան լեգիտիմացնել այդ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային Միությանը անդամակցելու որոշմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ՝ կապված Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում կայացած որոշման հետ:
«Եթե Հայաստանին ճնշել են և ստիպել անդամակցել Մաքսային Միությանը, ապա մենք հետագայում մեզանից ոչինչ չենք ներկայացնելու»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով, Հայաստանը նույն իրավիճակում էր դարասկզբին, երբ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության եկան և հայերը կորցրեցին Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և միայն Գարեգին Նժդեհի պայքարի շնորհիվ պահպանվեց Սյունիքը:

«Կառավարաման համակարգի առումով մենք միացել ենք մի միության, որտեղ ավտորիտար ռեժիմներ են»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ը դասվում է աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքին, իսկ Հայաստանում շարունակելու է ամրապնդվել օլիգարխիան և մոնոպոլիաները, ինչպես դա առկա է ՌԴ-ում:

Բանախոսը նշեց, որ Հայաստանը մի քանի տարի բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ և եվրոպացիները չուշացրեցին արձագանքել Հայաստանի վերջին որոշմանը, հայտարարելով, որ սա խաղ չէ:

Նա ասաց, որ Հայաստանը կիսանկախ երկրից վերածվելու է լրիվ կախյալ տարածքի և Հայաստանի բնակչության կեսը կարտագաղթի Ռուսաստան՝ մետրոպոլիա, իսկ երիտասարդությունը ՝Արևմտյան Եվրոպա:

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը անդամակցեց ավտորիտար ռեժիմներով միությանը