.jpg)
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պատրաստ են միասին նկարահանվել
Հավանական է, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երկրորդ անգամ հանդես կգան միևնույն ֆիլմում:
«Միսթր և միսսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումից անցել է 8 տարի: Թեև ֆիլմը մեծ եկամուտ չբերեց, սակայն հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ սկիզբ առավ Ջոլի-Փիթ սիրավեպը: Զույգի երկրպագուներն այժմ անհամբերությամբ են սպասում նրանց նոր կերպարներին: Այս մասին հաղորդում է 7days.ru կայքը:
Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ զույգը վերջապես պատրաստ է նկարահանվել նույն ֆիլմում:
«Հավանական է: Սակայն ես արդեն հայտարարել եմ, որ ևս մեկ «Միսթր և միսսիս Սմիթ» չի լինելու: Ես և Բրեդը սիրում ենք կատակել, որ եթե կրկին հանդես գանք այդ կերպարներում, ապա միայն այն դեպքում, եթե լինենք ծեր ու կնճռոտ: Բայց երբեմն կատակներն իրականություն են դառնում: Չի բացառվում, որ այդ պրոյեկտում լինեն նաև մեր երեխաները»,- ասել է Անջելինա Ջոլին, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: