Մեծ Բրիտանիայում սիրահարները հարսանիք են կազմակերպել 1 ֆունտ սթեռլինգով
05/09/2013 14:01

Մեծ Բրիտանիայում սիրահարները հարսանիք են կազմակերպել 1 ֆունտ սթեռլինգով

36-ամյա Ջորջինա Պորտեուսը և Սիդ Իննեսը իդեալական հարսանեկան արարողություն են կազմակերպել մինիմալ գներով:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, զույգի խոսքով, Բրիտանիայում հարսանիքի համար ծախսում են առնվազն 20.000 ֆունտ սթեռլինգ:

Նկարիչ Ջորջինան ամուսնության առաջարկություն ստանալուց հետո որոշել է հարսանեկան արարողության կազմակերպման հարցերը վերցնել իր վրա:

Կինը մատանիները պատրաստել է եղջերուի պոզերից և գումար է ծախսել միայն հարսի զգեստի համար:

Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել զույգի տան կողքին գտնվող գոմում:
 

Մեծ Բրիտանիայում սիրահարները հարսանիք են կազմակերպել 1 ֆունտ սթեռլինգով