.jpg)
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովն ԱԺ է հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը` Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, քննարկել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը:
ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ` քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: