ՀՀ և ՌԴ ՊՆ առաջին տեղակալները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
05/09/2013 17:31

ՀՀ և ՌԴ ՊՆ առաջին տեղակալները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա պայմանավորվածությունների շուրջ:

ՀՀ և ՌԴ ՊՆ առաջին տեղակալները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր