.jpg)
ՀՀԿ գրասենյակի մոտ ցույցը շարունակվում է. Մեկ քաղաքացի բերման է ենթարկվել
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ շարունակվում է բողոքի ցույցը: Քիչ առաջ բերման է ենթարկվել Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նշենք, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ ԳՄ նիստը, իսկ ցուցարարները բողոքում են Մաքսային Միությանը միանալու ՀՀ նախագահի որոշման դեմ:
Նախորդող հրապարակում՝Շուտով կսկսվի ՀՀԿ ԳՄ նիստը. Բողոքի ակցիա՝ Հանրապետականի գրասենյակի մոտ