Այս տարվա ԴիջիԹեքին զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեքը
05/09/2013 20:49

Այս տարվա ԴիջիԹեքին զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեքը

Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այն կտևի 1 օր` հոկտեմբերի 4-ին, և կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակից: Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:
ԱրմԹեք համաժողովը հնարավորություն է տալիս հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների հետ:
 

Այս տարվա ԴիջիԹեքին զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեքը