.jpg)
Շարմազանով. Օրակարգում կառավարման համակրգի փոփոխության հարց դրված չէ
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոսկվա կատարած այցի մանրամասները: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս հավելեց, որ Մոսկվայում նախագահի կողմից հնչեցրած հայատարարությունները բխում են ՀՀ ազգային և պետական շահերից և նպատակ ունեն առավել ամրապնդելու մեր հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Մաքսային միության անդամների հետ:
«Հայաստանը շարունակելու է համագործակցությունը եվրոպական երկրների հետ` նպատակ ունենալով օգտագործել բոլոր հնարավորությունները` ԵՄ-ի հետ տարբեր հարթություններով համագործակցության ծավալման հարցում»,- ասաց Է. Շարմազանովը:
Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին, մասնավորապես կառավարման կիսանախագահական համակարգից պառլամենտականին անցնելուն, ԱԺ փոխխոսնակը շեշտեց. «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչն է հիմք տվել նման բան տարածելու, սակայն պետք է ընդգծեմ, որ օրակարգում կառավարման համակրգի փոփոխության հարց դրված չէ»: