Է․ Բրոկ․ Ադրբեջանի հետ խնդրի լուծման դեպքում՝ ՀՀ-ն կդիմակայեր ՌԴ ճնշմանը
05/09/2013 20:28

Է․ Բրոկ․ Ադրբեջանի հետ խնդրի լուծման դեպքում՝ ՀՀ-ն կդիմակայեր ՌԴ ճնշմանը

Եվրոպական խորհրդարանի աևտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը հանդես է եկել հայտարարությամբ` սեպտեմբերի 5-6-ին Վիլնյուսում համընդհանուր արտաքին և անվտանգության 3-րդ միջխորհրդարանական կոնֆերանսի կապակցությամբ։

Համաժողովում, որի շրջանակներում հավաքվել են ԵՄ երկրների և եվրոպական խորհրդարանի պատգամավորները, Է․Բրոկն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետամուտ լինել ազատությանը, և խոսել Սիրիայում ստեղծված ցնցող իրավիճակի շուրջ։

«Նրանք, ովքեր դիմել են քիմիական, կենսաբանական կամ ատոմային զենքի կիրառմանը, պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է Բրոկը։

Բրոկը նաև ափսոսանք է հայտնել Արևելյան գործընկերության բացասական զարգացումների համար․ «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը գտնեին իրենց խնդիրների քաղաքական լուծում, ապա Հայաստանը կկարողանար դիմակայել Ռուսաստանի ներկայիս ճնշմանը»։

Է․Բրոկի խոսքով՝ Ռուսաստանի պահվածքն անընդունելի է և միջազգային հիմնարար իրավունքի ոտնահարում։ ԵՄ-ն պետք է բարձրաձայնի այս մասին։

Է․ Բրոկը նաև հաստատել է, որ Արևելյան գործընկերության երկրներն ունեն եվրոպական հեռանկար՝ որոշակի պահանջների կատարման դեպքում։ Ուկրաինայի համար պահանջը դատաիրավական բարեփոխումներն են և ընտրական արդարադատությանը վերջ տալը։

«Առաջիկա շաբաթներին մենք պետք է խրախուսենք մեր գործընկերներին՝ ակտիվ աշխատել բարեփոխումների ուղղությամբ։ Ես այն զգացողություն ունեմ, որ Ուկրաինան շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Մեր արևելյան հարևանները գիտեն, որ իրենց ապագան Եվրոպական հեռանկարն է»,- ասել է Էլմար Բրոկը։

Է․ Բրոկ․ Ադրբեջանի հետ խնդրի լուծման դեպքում՝ ՀՀ-ն կդիմակայեր ՌԴ ճնշմանը