.jpg)
Ահազանգ. Գոշ լիճը ճահճանում է
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նրանք ահազանգում են, որ Գոշ լիճը ճահճանում է: Ինչպես հայտնում է «Էկոլուրը», ՀԿ-ն նախարարությանն է դիմում Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով և պահաջել է տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների ժամկետների վերաբերյալ: Ինչպես նաև նախարարությանն առաջարկվում է կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների և հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու և լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով, նաև կազմակերպել լճի և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրել աղբամաններ:
«Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին»,- ասվում է նամակում: