.jpg)
Տաք եղանակին ձեր կազմվածքի 5 թշնամիները
Երբ դրսում ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մեր օրգանիզմը հարմարվում է դրան և քաղցի զգացողությունը կամ ընդհանրապես կորչում է, կամ առաջանում է միայն երեկոյան ժամերին: Տաք եղանակին ավելորդ կիլոգրամներից պաշտպանվելու համար պետք է իմանալ, թե որ սովորույթներն են քեզ վնասում:
1. Պաղպաղակ: Կարծում ես՝ այն զովացնում է: Իրականում միայն ճարպեր և ածխաջրեր է ավելացնում:
2. Ջրազրկվելը: Տաք եղանակին մշտապես պետք է լրացնել ջրի պաշարը: Սակայն դրա փոխարեն մենք հաճախ ծարավը շփոթում ենք քաղցի հետ:
3. Գազով ըմպելիքներ: Այն ավելացնում է կալորիաները և ուժեղացնում քաղցի զգացողությունը:
4. Ախորժակի բացակայություն: Ցերեկային ժամերին սնվելու ցանկություն չի լինում, իսկ երեկոյան հարձակվում ես ուտելիքի վրա: Բնականաբար գիշերվա ընթացքում սնունդը դժվար է մարսվում, ինչը և հանգեցնում է գիրության:
5. Քիչ շարժվելը: Այո, 30 և բարձր ջերմաստիճանի դեպքում մարդը շարժվել չի ցանկանում, իսկ այդ դեպքում' ինչպե ՞ ս կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից: