Դեմքի փիլինգ` տնային պայմաններում
05/09/2013 21:00

Դեմքի փիլինգ` տնային պայմաններում

Դեմքի վրա առաջացած անցանկալի հետքերից ազատվելու համար կարելի է փիլինգ անել, բայց  տնային պայմաններում: Այդ ոչ բարդ, բայց արդյունավետ գործողության համար պետք է վարունգի հյութը քամել, ավելացնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուր և 1 թեյի գդալ մանր ծովային աղ: Հարկավոր է բոլոր բաղադրիչները լավ խառնել և ավելացնել 2-3 կաթիլ եթերայուղ, օրինակ՝ վարդի: Միասեռ զանգվածը հարկավոր է քսել դեմքին, ապա 10 րոպե անց գոլ ջրով լվանալ:

Կա ևս մեկ միջոց, որի կիրառման դեպքում՝ նույնպես կունենաք հարթ և գեղեցիկ մաշկ: Այսպիսով 1 ճաշի գդալ լոռամիրգը տրորում ենք, ավելացնում 1 թեյի գդալ նշայուղ: Խառնում ենք, ավելացնում 2-3 կաթիլ նարնջի յուղ: Վերցնում ենք 0.5 բաժակ վարսակի ալյուր և 1 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ: Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և քսում դեմքին: 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում ենք:

 

Դեմքի փիլինգ` տնային պայմաններում