.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ջոն Մարկ Պոմերշեյմին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ և քննարկել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաև ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի: