«Օրենքով գող» Ռովշան Ջանիևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
05/09/2013 19:13

«Օրենքով գող» Ռովշան Ջանիևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Իտալիայի ներկայացրած դիմումի համաձայն միջազգային հետախուզում է հայտարարվել ադրբեջանցի հայտնի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի` Ռովշան Լենքորանսկու նկատմամբ, ով համարվում է Դեդ Հասանի կլանի հակառակորդը:

38-ամյա Ջանիևը մեղադրվում է հանցավոր խմբավորումների հետ կապերի, դրամաշորթության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման մեջ:

2013թ.-ի փետրվարի 5-ին տեղեկություններ էին տարածվել, թե Ռովշան Ջանիևի դեմ մահափորձ է իրականացվել և նա մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, սակայն Ռովշանի եղբայրը` Նամիկ Ջանիևը նույն օրը  հերքել է եղբոր մահվան մասին տեղեկությունը:

Ջանիևին համարում են Դեդ Հասանի սպանության գլխավոր կազմակերպիչներից:

Ռովշանը «օրենքով գող» է կարգվել ադրբեջանցի «օրենքով գող» Միրսեյմուր Աբդուլաևի կողմից և ադրբեջական ազդեցիկ այլ գողերի սպանություններից հետո համարվում է ադրբեջանական քրեական աշխարհի առաջնորդներից մեկը:

Լենքորանսկին վերահսկում էր Մոսկվայում գտնվող ադրբեջանցիների բիզնեսները:

2012թ.-ի հունիսին Ջանիևը վրա մահափորձ էր կատարվել Դուբայում: Նրան հասցրել էին դանակի 3 հարված, սակայն նա ողջ էր մնացել: Հետագայում նրա դեմ ևս մի քանի անհաջող մահափորձ իրականացվեց:

 

 

«Օրենքով գող» Ռովշան Ջանիևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել