.jpg)
Շուտով կսկսվի ՀՀԿ ԳՄ նիստը. Բողոքի ակցիա՝ Հանրապետականի գրասենյակի մոտ
Քիչ հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում կսկսվի ՀՀԿ գերագույն մարմնի նիստը, որը կվարի ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Նախատեսվում է, որ հերթական ԳՄ նիստում Ս. Սարգսյանն իր կուսակիցներին է ներկայացնելու Խորվաթիա և Մոսկվա կատարած այցերի մանրամասները:
Նշենք, որ այս պահին ՀՀԿ գրասենյակի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք իրենց բողոքն են հայտնում ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու որոշման: