Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
05/09/2013 20:05

Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

 

Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել