Պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի
05/09/2013 18:37

Պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները և զորվարժությունների անցկացման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար:

Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից:

Զորավարժության տևողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ: 

Պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի