.jpg)
Շ. Քոչարյան. Հայաստանը պատրաստ է Ասոցացման պայամնագրի ստորագրմանը
Մաքսային միությանը միանալը վտանգո՞ւմ է արդյոք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, դա կպարզվի բանակցությունների ընթացքում: Հայաստանը պատրաստ է Ասոցացման պայամնագրի ստորագրմանը, դա մեզ համար կարևոր է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Այս ընթացքում Հայաստանը մեծ աշխատանքներ է կատարել` բարեփոխումներ, ժողովրդավարություն և այլն:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Շ. Քոչարյանը նախ ժխտեց, որ երբևէ ասել է, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնուրույնությունը: «Այդպիսի բան ես չէի կարող ասել»,- շեշտեց նա՝ նշելով, որ ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս կունենա Հայաստանը, ինչպես Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը` կապված դրույքաչափերի, մաքսային քաղաքականության հետ. դա բնական է՝ կա վերահսկող մարմին, որն ինքն է որոշում դրանք:
Հայաստանը ընդհանուր սահմանի չունի Մաքսային միության երկրների հետ, և այս ընթացքում բանակցություններով լուծվել են որոշ հարցեր, որոնք «շահեկան են դարձնում մաքսային միությունը»: