20 ամենաթանկ տրանսֆերները` 2013 թ. ամռանը
05/09/2013 19:33

20 ամենաթանկ տրանսֆերները` 2013 թ. ամռանը

Ահա և փակվեց 2013 թ. ամառային տրանսֆերային պատուհանը: Նոր տեղափոխություններ, նոր ձեռքբերումներ, նոր թիմեր, նոր ֆուտբոլիստներ… Ժամանակն է ամփոփելու արդյունքները, և քանի որ միանգամից 4 ֆուտբոլիստի տրանսֆեր գնահատվել էր 25 մլն եվրո, մեր ցուցակում տեղ են գտել 22 տրանսֆերներ:

22. Բերնարդ, կիսապաշտպան, «Ատլետիկո Մինեյրոյից»`Դոնեցկի «Շախտյոր», 25 մլն եվրո
21. Ալվարո Նեգրեդո, հարձակվող, «Սևիլիայից»` «Մանչեսթեր Սիթի», 25 մլն եվրո
20. Տիագո Ալկանտարա, կիսապաշտպան, «Բարսելոնից»` «Բավարիա», 25 մլն եվրո
19. Ժոաո Մոուտինյո, կիսապաշտպան, «Պորտուից»` «Մոնակո», 25 մլն եվրո
18. Ստեֆան Յովետիչ, հարձակվող, «Ֆիորենտինայից»` «Մանչեսթեր Սիթի», 26 մլն եվրո
17. Հենրիխ Մխիթարյան, կիսապաշտպան, «Շախտյորից»` Դորտմունդի «Բորուսիա», 27,5 մլն եվրո
16. Էրիկ Լամելա, հարձակվող, «Ռոմայից»` «Տոտենհեմ», 30 մլն եվրո
15. Ռոբերտո Սոլդադո, հարձակվող, «Վալենսիայից»` «Տոտենհեմ», 30 մլն եվրո
14. Իսկո, կիսապաշտպան, «Մալագայից»` «Ռեալ», 30 մլն եվրո
13. Մարկինյոս, պաշտպան, «Ռոմայից»` ՊՍԺ, 31,4 մլն եվրո
12. Մարուան Ֆելաինի, կիսապաշտպան, «Էվերտոնից»` «Մանչեսթեր Յունայթեդ», 32,4 մլն եվրո
11. Վիլիան, կիսապաշտպան, «Անժիից»` «Չելսի», 35,5 մլն եվրո
10. Գոնսալո Իգուաին, հարձակվող, «Ռեալից»` «Նապոլի», 37 մլն եվրո
9. Մարիո Գետցե, կիսապաշտպան, Դորտմունդի «Բորուսիայից»` «Բավարիա», 37 մլն եվրո
8. Ասյեր Իլյարամենդի, կիսապաշտպան, «Ռեալ Սոսյեդադից»` «Ռեալ», 39 մլն եվրո
7. Ֆերնանդինյո, կիսապաշտպան, «Շախտյորից»` «Մանչեսթեր Սիթի», 40 մլն եվրո
6. Համես Ռոդրիգես, հարձակվող, «Պորտուից»` «Մոնակո», 45 մլն եվրո
5. Մեսուտ Օզիլ, կիսապաշտպան, «Ռեալից»` «Արսենալ», 50 մլն եվրո
4. Նեյմար, հարձակվող, «Սանթոսից»` «Բարսելոն», 57 մլն եվրո
3. Ռադամել Ֆալկաո, հարձակվող, «Ատլետիկոյից»` «Մոնակո», 60 մլն եվրո
2. Էդինսոն Կավանի, հարձակվող, «Նապոլիից»` ՊՍԺ, 64,5 մլն եվրո
1. Գարետ Բեյլ, կիսապաշտպան, «Տոտենհեմից»` «Ռեալ», 100 մլն եվրո
 

20 ամենաթանկ տրանսֆերները` 2013 թ. ամռանը