.jpg)
05/09/2013 21:07
Թուրքիայում մեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ (Տեսանյութ)
Թուրքիայի Սաքարյա քաղաքի բենզալցակայաններից մեկում տեղի է ունեցել պատահար, ինչի հետևանքով կա 2 զոհ և 2 վիրավոր:
Մայրուղով ընթացող ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է բենզալցակայանի մեջ, որտեղ այդ պահին մեքենաներ էին լիցքավորվում:
Մեքենայի հարվածի կադրերը, որոնք ֆիքսվել են բենզալցակայանի տեսախցիկների օգնությամբ, հայտնվել են համացանցում: