Երևանի կամուրջների նորոգման համար նախատեսված է 90 միլիոն դրամ
05/09/2013 19:06

Երևանի կամուրջների նորոգման համար նախատեսված է 90 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված են թվով 25 կամուրջների, ուղետարների և ուղեանցների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ գարնանից մեկնարկած ծրագրի նպատակը կամուրջներն ու կամրջային կառուցվածքները մշտապես աշխատանքային վիճակում պահելն ու նաև քաղաքային միջավայում դրանց անհրաժեշտ գեղագիտական տեսքը ապահովելն է: Կամուրջների վրա այս կամ այն տեսակի աշխատանքի իրականացումն ի հայտ է գալիս մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հիմնականում կարգաբերվում են երթևեկելի գոտիները, վերասվաղվում են պատերի ու առաստաղի հատվածաբար թափված ծեփոնները, փոխվում են եզրաքարերը և այլն:

Առանձին աշխատանքներ, ծանրաբեռնված երթևեկությամբ պայմանավորված, իրականացվում են գիշերային ժամերին: Այժմ մասնագետները ներկում ու պատշաճ տեսքի են են բերում Դավթաշենի կամրջի մետաղական կրող կոնստրուկցիաները:
2013թ. մայրաքաղաքի կամուրջների սպասարկման և ընթացիկ նորոգման համար նախատեսվել է 90 միլիոն դրամ:
 

Երևանի կամուրջների նորոգման համար նախատեսված է 90 միլիոն դրամ