Անուշավան գյուղի ջրահեռացման խողովակում նռնակ են գտել
06/09/2013 20:26

Անուշավան գյուղի ջրահեռացման խողովակում նռնակ են գտել

Այսօր, ժամը 15.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի 2-րդ փողոցի 16 տան մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՀՓՋ ՕԽ-ն:

Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին: 

Անուշավան գյուղի ջրահեռացման խողովակում նռնակ են գտել