Հայ ակտիվիստների ծեծին արձագանքել են Եվրոպայում
06/09/2013 20:11

Հայ ակտիվիստների ծեծին արձագանքել են Եվրոպայում

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Twitter-ի իր էջում գրել է․ «Մտահոգված եմ Հայաստանում ակիվիստներ Արշամյանի, Սաղաթելյանի և այլոց նկատմամբ հարձակումներից։ Արդյունավետ հետաքննությունն ու հաշվետվողականությունը պետք է ապահովվի»։

Նշենք, որ ՀՀԿ գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հետապնդման, այնուհետև Կողբացի 2 հասցեում ժամը 22:15-ին անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել:

Սեպտեմբերի 5-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Սուրեն Սաղաթելյանը արդեն վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: Քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: 

Նախորդող հրապարակում՝ Ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանը վիրահատվել է

 

Հայ ակտիվիստների ծեծին արձագանքել են Եվրոպայում