Խորվաթիայում Facebook-ի համով պաղպաղակ են արտադրել
06/09/2013 19:40

Խորվաթիայում Facebook-ի համով պաղպաղակ են արտադրել

Խորվաթիայի Տիսնո  փոքրիկ քաղաքում Մարկ Ցուկերբերգի Facebook սոցիալական ցանցի անունով պաղպաղակի նոր տեսականի է արտադրվել:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ կապտասպիտակավուն պաղպաղակի արժեքը ընդամենը 1 դոլար է:

Խանութի սեփականատերը նշել է, որ նոր պաղպաղակ ստեղծելուն իրեն ոգևորել է 15-ամյա աղջիկը:

Աղջիկը ամբողջ օրը օգտվում է Facebook-ից և շփվում է ընկերների հետ:

Նշվում է, որ նոր պաղպաղակը մեծ պահանջարկ է վայելում:

 

Խորվաթիայում Facebook-ի համով պաղպաղակ են արտադրել