Այսօր ՓՄՁ-ներն ունեն բիզնես հասանելիության խնդիր
06/09/2013 19:17

Այսօր ՓՄՁ-ներն ունեն բիզնես հասանելիության խնդիր

Հայաստանը պետք է զարգացնի փոքր ու միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը զարգանալու իր ռեսուրսները գտնում է ու զարգանում, հակառակ դեպքում` փոքր ու միջին բիզնեսը կթուլանա. ՓՄՁ-ները տնտեսության շարժիչն են: Այսօր Փոքր ու միջին բիզնեսի վարկավորման և գործունեության շուրջ խոսեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով` թե՛ ԵՄ-ի, թե՛ Մաքսային միության համար է դրական է ՓՄՁ-ներին աջակցելը, առաջնային է բիզնեսը ճիշտ և առողջ վարկավորելը:

Այսօր ՓՄՁ-ներն ունեն բիզնես հասանելիության խնդիր, նախ երբեմն բիզնեսն ինքը է զգուշանում բանկերից գումար վերցնել, նաև բանկերն են զգուշանում փոքր ու սկսնակ բիզնեսները վարկավորել: Սակայն քիչ դեր չի կատարում նաև բիզնեսերի ոչ ճիշտ փաթեթներ կազմելը և չարդարացված ֆինանսական գումարների պահանջները բանկերից:

Մակարյանը գտնում է, որ մինչև 3 մլն վարկի ակնկալիք ունեցող բիզնեսերին պետք է անվճար բիզնես-խորհրդատվություն տրվի:

Այսօր ՓՄՁ-ներն ունեն բիզնես հասանելիության խնդիր