Հրայր Թովմասյան. ԵՄ-ի մասով մեր փոխհարաբերությունները շարունակելու ենք
06/09/2013 16:39

Հրայր Թովմասյան. ԵՄ-ի մասով մեր փոխհարաբերությունները շարունակելու ենք

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Մաքսային միությանը միանալուն, ասաց, որ իրենք շարունակելու են իրենց փոխհարաբերությունները ԵՄ-ի մասով:

«Վիգեն Սարգսյանի ասածին ոչինչ չունեմ ավելացնելու: ԵՄ-ի մասով մեր փոխհարաբերությունները շարունակվելու են, իսկ թե ո՞ր ուղին էր տնտեսապես ավելի ձեռնտու, չեմ կարող պատասխանել, որովհետև այդ ոլորտի մասնագետ չեմ: Սա այն գործընթացն է, որում պետք է հասկանալ՝ արդյոք ուղղությունները անհամատեղելի՞ են, թե ոչ»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում` Վիգեն Սարգսյան. Մեր քաղաքական օրակարգում մնում է Ասոցացման համաձայնագիրը

Հրայր Թովմասյան. ԵՄ-ի մասով մեր փոխհարաբերությունները շարունակելու ենք