.jpg)
ԵՄ դատարանը ապասառեցրել է իրանական մի շարք բանկերի ակտիվները
ԵՄ դատարանը չեղյալ է հայտարարել իրանական 7 ֆինանսական հաստատությունների և այլ ընկերությունների ակտիվների վրա դրված արգելքներն ու պատժամիջոցները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Արգելքը հանվել է Post Bank Iran, Export Development Bank, Persia International Bank և Bank Refah Kargaran բանկերի, ինչպես նաև Iran Insurance Company, Good Luck Shipping և Iranian Offshore Engineering & Construction ընկերությունների ակտիվների վրայից:
Ապասառեցվելու են նաև Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Hanseatic Trade Trust & Shipping (HTTS) ընկերության մենեջեր Նասեր Բաթենիի ակտիվները:
Դատարանը պատժամիջոցները չեղյալ է հայտարարել, քանի որ բավարար ապացույցներ չեն գտնվել, որոնք կհաստատեին այս ձեռնարկությունների՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրի ֆինանսավորման հետ կապ ունենալը: Դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի աստիճանաբար: Երկու ամսվա ընթացքում ԵՄ երկրները հնարավորություն ունեն բողոքարկել վճիռը:
Հաղորդվում է, որ շարունակում են ուժի մեջ մնալ Bank Melli Iran և Europaeisch-Iranische Handelsbank բանկերի նկատմամբ պատժամիջոցները: