.jpg)
Դեռահասը Փարիզում թալանել է Սաուդյան Արաբիայի թագավորի որդիներին
Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է Սաուդյան Արաբիայի թագավորի 2 որդիներին թալանած գողին:
Specletter.com-ի փոխանցմամբ` 16-ամյա գողը հարձակվել է 16 և 20 տարեկան երիտասարդների վրա, որոնք ինչպես պարզվել է հետագայում, եղել են Սաուդյան Արաբիայի թագավորի որդիները:
Գողը ձերբակալվել է Փարիզի 8-րդ վարչական շրջանում:
Ոստիկանությունը գողի մոտից առգրավվել է թագաժառանգին պատկանող 10.000 եվրո արժողությամբ ժամացույցը: