Ֆյուլե. Մենք հարգում ենք մեր գործընկեր ինքնիշխան պետության իրավունքը
06/09/2013 17:16

Ֆյուլե. Մենք հարգում ենք մեր գործընկեր ինքնիշխան պետության իրավունքը

Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում քննարկեց վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան Հայաստան-ԵՄ Ասոցացման օրակարգի վրա։ 

Ինչպես նախարարի մամուլի հաղորդագրության մեջ էր ասվում, քննարկվել է Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ խորը և լայն համագործակցությունը, որը միևնույն ժամանակ չի հակասում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Հանդիպումից հետո Ֆյուլեն ասել է․ «Մենք շարունակում ենք նոր իրավիճակի գնահատումը, ներառյալ շարունակական խորհրդակցությունները մեր գործընկերների հետ, ինչպես նաև՝ տեղեկացնում և խորհրդակցում ենք մեր անդամ պետությունների հետ։

Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու հայտարարության լույսի ներքո դժվար է պատկերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում, ինչը բանակցված էր։ Հենվելով մեր ունեցած ներկայիս տեղեկությունների վրա՝ Մաքսային միության պարտավորությունները և ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը խնդրահարույց են։

Մենք հարգում ենք մեր գործընկեր ինքնիշխան պետության իրավունքը՝ ընտրել ինտեգրացիոն և համագործակցության այն շրջանակը, որն իրենք են ցանկանում։

Համոզված ենք, որ բոլորի շահից է բխում Հայաստանի հետ միասին այն ամենի հետագա ապրապնդումը, ինչին մենք միասին հասել ենք գործընկերության վերջին տարիներին»։ 

Ֆյուլե. Մենք հարգում ենք մեր գործընկեր ինքնիշխան պետության իրավունքը