Ամերիկան տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայի մերձակայքից
06/09/2013 19:57

Ամերիկան տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայի մերձակայքից

ԱՄՆ պետքարտուղարությունը հետ է կանչում Լիբանանում և Թուրքիայում գտնվող դիվանագետների մեծ մասին: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում կատարելով Reuters գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարությունը, անվտանգության շարժառիթներից ելնելով, կոչ է արել Բեյրութում գտնվող ԱՄՆ դեսպանատան և Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շարքային աշխատակիցներին և նրանց ընտանիքներին լքել վերոնշյալ քաղաքները:

Ըստ տեղեկության` պետքարտուղարության հայտարարության մեջ նաև կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Լիբանան և Թուրքիայի հարավարևելյան շրջան: Իսկ նրանք, ովքեր չեն հեռանում տվյալ տարածքներից, պետք է քաջ գիտակցեն վտանգի աստիճանը:

Աղբյուրի հավաստմամբ` ԱՄՆ դիվանագետների տարհանումը Սիրիայի մերձակա շրջաններից վկայում է այն մասին, որ շուտով Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կսկվեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծրագրեր են մշակում: 

Ամերիկան տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայի մերձակայքից