.jpg)
Հոգեբաններ. Շուտով տղամարդիկ իրենց ինտելեկտով զգալիորեն կզիջեն կանանց
Բրիտանացի հոգեբան Ջեյմս Ֆլինը, ով զբաղվում է կնոջ և տղամարդու ինտելեկտուալ զարգացվածության հետազոտությամբ, պնդում է, որ վերջին տարիներին երկու սեռերի ինֆորմացվածության աստիճանը զգալի փոփոխություններ է կրել:
Հոգեբանը նշում է, որ կանանց IQ -ն վստահաբար բարձրանում է, իսկ տղամարդկանց ինտելեկտուալ սանդղակը մնում է նույնը և, եթե իրավիճակի նման ընթացքը պահպանվի, մոտակա ժամանակաշրջանում տղամարդիկ ինտելեկտով զգալիորեն կզիջեն կանանաց:
Ֆլինը նշում է, որ վերջին շրջանում մեծ հնարավորություններ են բացվել կանանց զարգացման համար և զբաղվելով ինքնակրթությամբ` նրանք բարձրացնում են իրենց IQ-ն:
Այս հանգամանքը բացատրվում է նաև նրանով, որ կանայք ավելի հեշտ են ադապտացվում փոփոխվող իրականությանը և ընտրում զարգացման նոր ուղիներ: